Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

The Wall Street Journal–ը հերքել է Սբերբանկի և ՎՏԲ–ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին տեղեկությունը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական ԶԼՄ–ների հաղորդումները` Սբերբանկի և ՎՏԲ–ի դեմ Եվրամիության հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ, հիմնված են  The Wall Street Journal (WSJ)–ի հոդվածի սխալ մեկնաբանման վրա, հայտնում է «Ինտեֆաքսը»` հղում անելով թերթին։

WSJ–ում ընդգծել են, որ իրականում նյութում ասվում է, որ ԵՄ–ն պատրաստվում է առնվազն հինգ մարդ և երկու կազմակերպություն ավելացնել պատժամիջոցների ցուցակում։ Պարբերականը նշում է նաև, որ բացի սև ցուցակի ընդլայնումը Եվրամիությունը պատրաստում է հատվածային միջոցառումներ, այդ թվում` պետբանկերի կողմից ֆինանսավորման ներգրավման սահմանափակումներ։

«Դա կտրուկ կնեղացնի ռուսական վարկային խոշորագույն կազմակերպությունների, ներառյալ Սբերբանկի ու ՎՏԲ–ի, հնարավորությունները կապիտալի եվրոպական շուկայում»,– նշում է պարբերականը։

Սբերբանկի և ՎՏԲ–ի դեմ Եվրամիության հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ ռուսական ԶԼՄ–ների հաղորդումները հիմնված են  The Wall Street Journal (WSJ)–ի հոդվածի սխալ մեկնաբանման վրա, հայտնում է «Bynthafrc»–ը` հղում անելով թերթին։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles