Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հունիսին նվազել են 7,8%–ով` հասնելով 25,6 մլրդ դրամի

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2014թ.–ի հունիսին, մայիսի համեմատ, նվազել է 7,8 տոկոսով  և ամսվա վերջում կազմել է 25,6 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,37 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 87,4 տոկոսը կամ շուրջ 22,4 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 111,7 մլրդ դրամ` ավելանալով 7,4 տոկոսով, դրանցից մոտ 60 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա հունիսին կազմել են 1 723,8 մլրդ դրամ` ամսվա ընթացքում ավելանալով  0,17%-ով։ Միաժամանակ վարկային ներդրումների մոտ 1 067,3 մլն դրամը բաժին է հասնում արտարժույթով վարկերին։

2014 թվականի հունիսի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 861,2 մլրդ դրամ։ ($1 –ը՝ 406,01 դրամ)-0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles