Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Պորտուգալիան 6,58 մլրդ. դոլար կծախսի Banco Espirito Santo-ն փրկելու համար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Պորտուգալիան 6,58 մլրդ. դոլար կծախսի երկրի խոշորագույն Banco Espirito Santo բանկը փրկելու համար։ Այդ մասին, ինչպես գրում է Газета.ру-ն, հաղորդում է Reuters-ը։

Ըստ աղբյուրի` ԵՄ-ի և Պորտուգալիայի բանակցություններից հետո որոշում է կայացվել բանկը բաժանել երկու ընկերության։

Ընկերություններից մեկում կհավաքեն բոլոր խնդրահարույց ակտիվները, որոնց հաշիվները պետք է վճարեն բաժնետերերը` Էսպիրիտո Սանտո ընտանիքի անդամները։

Հաշիվների մյուս մասը պետությունը ծրագրում է վճարել կայունացնող հիմնադրամից, որը ստեղծվել է 2012 թ.-ին։

Ավելի վաղ պորտուգալական իշխանությունները փորձում էին ցրել մտավախությունները` կապված երկրի խոշորագույն BES (Banco Espirito Santo) բանկի ֆինանսական վիճակի հետ, որի բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին` բանկի պարտավորությունների հետ եղած խնդիրների ֆոնին։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles