Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Ճապոնիայի բանկն իենի արժեքը հասցրել է նվազագույն նիշի

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ճապոնիայի բանկից դրամային մեծածավալ մուտքերի ֆոնին իենի թուլացումը կրկին արագացել է, հաղորդում է Փրայմը։

Երևանի ժամանակով 8։48–ին իենը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.21 տոկոսով, որի համար Ֆորեքսում տալիս են 103.14 իեն։ Սա ճապոնական արժույթի նվազագույն արժեքն է ապրիլի սկզբից ի վեր։

Իենի արժեզրկմանը նպաստում է ճապոնական ԿԲ–ից լիկվիդայնության անվերջանալի հոսքը։ Բանկը ներկայում գլոբալ շուկաներին էժան լիկվիդայնության գլխավոր մատակարարն է։

Ճապոնիայի բանկի դրամային քաղաքականությունը ենթադրում է փողի բազայի ավելացում տարեկան 60-70 տրիլիոն իենով (մոտ 670 միլիարդ դոլար)։ Այդ փողերը համակարգ են մտնում ԿԲ–ի անցկացրած` ակտիվների գնման գործառույթների միջոցով։

«Տպիչ հաստոցի» ակտիվ քաղաքականությունն անցկացվում է Ճապոնիայում մի քանի տասնամյակ շարունակ, սակայն այսօրվա ծավալներին այն հասել է 2011 թվականին, երբ ճապոնական ԿԲ–ն` որպես համաշխարհային ֆինանսական համակարգին էժան փողերի գլխավոր մատակարար, աստիճանաբար սկսել էր փոխարինել ԴՊՀ–ին։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles