Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը դեմ է ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի հերթական բարձրացմանը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերին Ռուսաստանի բանկի կողմից առանցքային տոկոսադրույքի բարձրացումը նպատակահարմար չէ, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վեդևը, հաղորդում է Փրայմը:

«Ես կարծում եմ, որ նպատակահարմար չէ: Առավել ևս, կարծում եմ, որ ԿԲ-ի դրամային քաղաքականության հիմնական պարամետրերը պետք է ենթարկվեն փորձագիտական գնահատականի և փորձագետների քննարկմանը հենց այն պատճառով, որ դրամային պարամետրերը ճակատային ձևով են գործում: Այսինքն` պայքարելով գնաճի դեմ՝ մենք կարող ենք կորցնել տնտեսական աճն ու տնտեսական ակտիվությունը», – ասել է նա:

ՌԴ ԿԲ-ն հուլիսին բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը՝ տարեկան 7,5 տոկոսից դարձնելով 8 տոկոս՝ պատճառաբանելով, որ գնաճի ռիսկեր կան: Ռուսաստանից արևմտյան կապիտալի «փախուստի» ֆոնին տարեսկզբից ի վեր ռուբլին դոլարի նկատմամբ նվազել է 10 տոկոսով:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles