Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ՌԴ ԿԲ-ն կոչ է անում ԱՊՀ-ի ներսում անցնել ռուբլով հաշվարկների

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Քսենիա Յուդաևան կոչ է արել անցնել ռուբլով հաշվարկների ԱՊՀ-ի ներսում վճարումներ կատարելիս:

«Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի ներսում իրականացվող վճարումներին, ապա ես երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչու՞ են այդ վճարումները կատարվում արտարժույթով», – ասել է Յուդաևան՝ ելույթ ունենալով Սոչիում կազմակերպված բանկային համաժողովի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ արտարժութային վճարումներ կատարելիս չի հաջողվի շրջանցել օտարերկրյա բանկերը, այսպես թե այնպես դոլարով իրականացվող վճարումն իրականացվելու է ամերիկյան բանկով, իսկ եվրոյով վճարումը՝ եվրոպական բանկով:

«Ազգային արժույթին անցնելն այն ուղին է, որով իսկապես պետք է այս դեպքում շարժվել», – ասել է Յուդաևան:
ՌԴ ԿԲ փոխնախագահ Միխայիլ Սուխովը հինգշաբթի բանկային համաժողովի շրջանակում հայտարարել է, որ կարգավորիչը ընկերությունների վարկային վճարումների ուշացումները ֆիքսում է հիմնականում արևմտյան բանկերի միջոցով: Նրա խոսքերով՝ նման դեպքերը դեռ եզակի բնույթ են կրում: Սուխովը վստահեցրել է, որ ՌԴ ԿԲ-ն ռուսական բանկերից չի պահանջի ստեղծել լրացուցիչ ռեզերվներ նման ուշացումների պատճառով:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles