Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Ուկրաինան Համաշխարհային բանկից 500 մլն դոլար է ստացել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը երկուշաբթի առաջին փոխառության 500 մլն դոլարն է ստացել Համաշխարհային բանկից, հաղորդում է Փրայմը` հղում անելով գերատեսչության կայքին։

«Փոխառությունը ներգրավվել է 16 տարով 7 տարվա արտոնյալ ժամանակահատվածով փոփոխական տոկոսադրույքով (ստորագրման ամսաթվով` 0,63%), միանվագ կոմիսիա` 0,25%»,– ասվում է հաղորդման մեջ։

Նշվում է, որ փողերը կուղղվեն բանկային համակարգի բարեփոխման առաջնահերթ քայլերի օժանդակությանը և Ուկրաինայի ֆինանսական հատվածի հակաճգնաժամային վարչության համալիր ծրագրի ներդրմանը։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles