Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Հայաստանի ԿԲ-ն արժանացել է AFI-ի զարգացման և ընդլայնման «Լավագույն աջակից» մրցանակի

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն ընտրվել է «Սպառողների ունակությունների զորացման և շուկայի վարվելակերպի» աշխատանքային խմբի ղեկավար՝ արժանանալով Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) զարգացման և ընդլայնման «Լավագույն աջակից» մրցանակի, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

AFI 6-րդ համաժողովը, որն այս տարի հյուրընկալել էր Տրինիդադ և Տոբագոյի կենտրոնական բանկը, ֆինանսական ներգրավվածության համաշխարհային ասպարեզում նոր հաջողություններ է արձանագրել: Ֆորումին մասնակցել են AFI-ի անդամ 121 հաստատությունների ավելի քան 400 ներկայացուցիչներ:

Ֆորումի մասնակիցները կարևորել են Հայաստանի փորձի կիրառումն AFI-ի անդամ երկրներում` բարձր գնահատելով սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ոլորտում իրականացված աշխատանքները:

Այժմ Կենտրոնական բանկը AFI-ի հետ համատեղ աշխատում է ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակման ուղղությամբ: Այն կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման և իրականացման համար:

Ֆինանսական ներգրավվածության միությունը (Alliance for Financial Inclusion, AFI) ֆինանսական քաղաքականության փորձի փոխանակման ցանցը, հիմնադրվել է     2008 թվականին` որպես Bill & Melinda Gates Foundation-ի ֆոնդային նախագիծ`   AusAid (Australian Agency for International Development) գործակալության աջակցությամբ, որի գլխավոր նպատակը աշխարհի զարգացող երկրներում ֆինանսական քաղաքականությունների զարգացումն է։ Այսօրվա դրությամբ AFI անդամ են աշխարհի ավելի քան 90 երկրների կենտրոնական բանկերը։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles