Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 29-30-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրեց բանկի Փոքր բիզնեսի վարչության թիմը, երկրորդ տեղը` Մանրածախ վաճառքների բաժնի ապառիկ վարկավորման խմբի թիմը: Մրցաշարի հաղթողն ու ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթակիր դարձավ Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի և Գործառնական դեպարտամենտի միացյալ թիմը:

Թիմերին երկրպագելու էին եկել բանկի աշխատակիցները Երևանից ու Հայաստանի շրջաններից:

Լավագույն ռմբարկու ճանաչվեց 17 գոլի հեղինակ դարձած Փոքր բիզնեսի վարչության պետ Խաչիկ Ներկարարյանը:

Մրցաշարի բոլոր մրցանակակիրները ստացան նվերներ կազմակերպիչներից:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ: -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles