Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Հայաստանի ԿԲ-ն լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը բարձրացրել է 10,25 տ.կ. և սահմանել 21.0%

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նախօրեին նիստում լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 21.0%, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։
Հայաստանում դեկտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը նոր առավելագույն ցուցանիշ է սահմանել` ավելանալով 7,07 կետով և կազմելով 442,33 դրամ $1 համար։

Նախօրեին տարածած հաղորդագրության մեջ ԿԲ-ն կոչ էր անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների:

Վերջին անգամ ԿԲ-ն ռեպոյի տոկոսադրույքը փոխել էր նոյեմբերի 24-ին` բարձրացնելով այն 8,25%-ից մինչև 10,25%-ի, երբ դոլարի փոխարժեքը երկրում աճեց 16,6 կետով` մինչև 435 դրամ $1 համար` այդ կերպ թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը գտնվում է 6,75% մակարդակում, իսկ դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը կազմում է 5,25%։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles