Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Ռեզիդենտների արժութային ավանդները Հայաստանի առևտրային բանկերում հոկտեմբերին աճել են 6.7%–ով` մինչև 734.7 մլրդ դրամ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռեզիդենտների արժութային ավանդները Հայաստանի առևտրային բանկերում հոկտեմբերին կազմել են 734.7 մլրդ դրամ` աճելով են 6.7%–ով տարեսկզբի համեմատ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Արժութային ավանդների բաժնեմասը Հայաստանի ռեզիդենտների ավանդների համախառն ծավալում հոկտեմբերին կազմել է 58.6 տոկոս։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում դրամային ավանդներն աճել են 12.7 տոկոսով` կազմելով 518.7 մլրդ դրամ։

Հոկտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի առևտրային բանկերում ավանդների համախառն ծավալը կազմել է 1 675 մլրդ դրամ` ավելանալով 3.8 տոկոսով ($1 – 497 դրամ)։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles