Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի հունիսի 30-ի դրությամբ աճել են 11,1%-ով՝ մինչև 155,4 մլրդ. դրամ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ կազմել են 155,4 մլրդ. դրամ՝ 2012թ. դեկտեմբերի 31 -ի համեմատ աճելով  11,1%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ երկրորդ եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Ազգային hիփոթեքային ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ բոլոր վարկային ներդրումների մոտ 13,52%-ը: Այսպես՝ հունիսի 30–ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ լիզինգային գործառնությունները, կազմել են մոտ 21 մլրդ. դրամ՝ 2012թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճելով 9,2%.-ով:

Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև՝ Ֆինքան` 19,7 մլրդ. դրամ, աճը՝12,8% (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 12,67%), Նորվիկը` 19,1 մլրդ. դրամ, աճը՝  8,4% (12,28%), Արեգակը՝ շուրջ 13,4 մլրդ. դրամ, աճը՝ 18,5% (8,60%) և ԱԳԲԱ Լիզինգը՝ 8,6 մլրդ. դրամ, աճը՝ 11,2% (5,52%):

2013թ. Հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն ($1 –  406,35 դրամ): –0—


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles