Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ՎԶԵԲ–ը կարող է տեղեկացնել վնասների մասին ռուբլու և գրիվնայի անկման պատճառով

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2014 թ.–ի արդյունքում վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ կարող է տեղեկացնել վնասների մասին, Газета.Ru–ն հաղորդում  է Reuters–ի տեղեկատվությունը, որը հղում է անում կազմակերպության փոխնախագահ Անդրաս Սիմորին։

Սիմորի խոսքերով` կորուստի պատճառ է դարձել ռուսական ռուբլու և ուկրաինական գրիվնայի մեծ արժեզրկումը։ Նշվում է, որ անցած ժամանակահատվածում կտրուկ նվազել է Ռուսաստանում կատարվող ներդրումների արժեքը։

Բանկը նաև պետք է ստեղծեր պահուստներ Ուկրաինայում և Ռուսաստանում վնասներ կրելու դեպքում։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles