Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Բելառուսի ազգային բանկն արգելել է արտարժույթով ձուլակտորների և ադամանդների առուվաճառքը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Բելառուսի ազգային բանկն արգելել է թանկարժեք մետաղներից և ատեստավորված ադամանդներից պատրաստված ձուլակտորների առուվաճառքն արտարժույթով։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

Մինչև հիմա թույլատրվում էր թանկարժեք մետաղների և ադամանդների ձուլակտորների առուվաճառք իրականացնել արտարժույթով։

«Տնտեսության ապադոլավորմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման և ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման շրջանակում Ազգային բանկը որոշել է 2015 թ.–ի հունվարի 23–ից թանկարժեք մետաղներից և ատեստավորված ադամանդներից պատրաստված ձուլակտորների առուվաճառք իրականացնել միայն բելառուսական ռուբլով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ուրբաթ Բելառուսի ազգային բանկը ոսկու ձուլակտորի 1 գրամի գնման արժեքը սահմանել է 610 հազար 500 բելառուսական ռուբլի (41դ ոլար), իսկ վաճառքը` 789 հազար 150 ռուբլի (53 դոլար)։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles