Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Հայաստանի բանկերում ռեզիդենտների արտարժույթով ներդրումները 2014 թ. դեկտեմբերին աճել են 6,7%-ով` մինչև 876,7 մլրդ. դրամ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում ռեզիդենտների արտարժույթով ներդրումները 2014 թ. դեկտեմբերին կազմել են 876,7 մլրդ. դրամ` մեկ ամսվա ընթացքում աճելով 6,7%-ով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Ըստ ԿԲ տվյալների` հայկական բանկերում ավանդները 2014-ի դեկտեմբերին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, աճել են 23%–ով։ Միաժամանակ արժութային ավանդների բաժնեմասը Հայաստանի ռեզիդենտների ավանդների համախառն ծավալում դեկտեմբերին կազմել է 64,1 տոկոս։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում դրամային ավանդները, նոյեմբերի համեմատ, նվազել են 5,6 տոկոսով, իսկ 2013-ի դեկտեմբերի համեմատ աճել են ` 2,7%-ով` կազմելով 472,97 մլրդ դրամ։

Դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում ավանդների համախառն ծավալը կազմել է 1 757,5 մլրդ. դրամ` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 1,6  տոկոսով և 2013-ի դեկտեմբերի համեմատ` 8,9 տոկոսով ($1 – 476,74 դրամ)։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles