Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Հայաստանի բանակային համակարգի շահութաբերությունը կնվազի. Դավթյան

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանակային համակարգի շահութաբերությունը կնվազի, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Կոնվերս բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Նա նշեց, որ Հայաստանի բանկերի ակտիվների և կապիտալի շահութաբերության ցուցանիշները իրենցից  ներկայացնում են բանկերի գորունեությունը, որը վերջին ժամանակները  կրճատման  միտում ունեն ` ԿԲ քաղաքականության և Բազելյան նորմատիվների ներդրման հետ կապված ։

«Վերջին ժամանակներն այս ցուցանիշները նվազում են ողջ բանկային համակարգում,   և իմ կարծիքով, կրճատման միտումը կդրսևորվի առաջիկայում ևս, այնքան ժամանակ, քանի դեռ բանկերի նկատմամբ խիստ պահանջներ են  գործում»,–ասաց Դավթյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ այս հարցում Կոնվերս բանկը միջին բանկային միտումներում  արձանագրել է բավականին դրական ցուցանիշներ`մասնավորապես բանկի կապիտալի շահութաբերությունը (ROE) , 2014 թվականի տվյալներով, կազմել է 10.4 տոկոս, իսկ ակտիվների շահութաբերությունը(ROA) ` 1,6 տոկոս

Այսօր Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և «Համահայկական բանկը»։ Առևտրային բանկերի համախառն ծավալը 2014 թվականին կազմել է 3 410,6  մլրդ դրամ ( 16,1տոկոսի աճ), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ ( 18,3 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7  մլրդ դրամ (4,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները ` 2 162,9 մլրդ. դրամ  (21,2 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 27,1  մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում)։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին, 2007 թ.–ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատեր է դարձել արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը։ Մնացած 5 տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն։

Կոնվերս բանկի ակտիվները 2014 թվականին կազմել են  150մլրդ դրամ (22,5% աճ),, պարտավորությունները` 126 մլրդ դրամ (23,1% աճ), կապիտալը` 23 մլրդ դրամ (19,83% աճ), վարկային ներդրումները` 93,6 մլրդ դրամ(17% աճ, ։ Բանկի շահույթը 2014 թվականին  կազմել է 448,9  մլն դրամ ($1 – 476,64 դրամ). ։-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles