Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Հայաստանի նախկին վարչապետը սխալ է համարում բանկերի ընդհանուր կապիտալը բարձրացնելու մասին ԿԲ որոշումը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նախօրեին ելույթ ունենալով Ազգային ժողվում, քննադատության է ենթարկել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 5 միլիարդ դրամից 30 մլրդ դրամ դարձնելու` Կենտրոնական բանկի որոշումը, գրում է «Հայկական ժամանակը»։

Դա արվել է դրամի արժեզրկման դեմ պայքարի շրջանակներում դրամի պահանջարկը մեծացնելու համար։ Այդ որոշման արդյունքում ՀՀ բանկերը մինչև 2017թ. պետք է 30 մլրդ դրամ պահուստավորած գումար ունենան։ Բոլոր այն բանկերը, որոնք չեն ապահովի այդ ցուցանիշը, կփակվեն։

Ըստ Բագրատյանի` աշխարհում միայն վեց երկիր կա, որ ընդհանուր կապիտալի ավելի բարձր ցուցանիշ է սահմանել, քան Հայաստանը։ «ԿԲ այդ որոշումը ոչ թե սխալ է, այլ ձեռառնոցի է… Այդ որոշումը պետք է կասեցնել»,- կարծում է Բագրատյանը։

«Ինչու՞ փակել բանկերը, ինչու՞ մի քանի հարյուր մարդու աշխատանքից զրկել»,- նշել է Բագրատյանը։

Ըստ կանխատեսումների` այդ որոշման հետևանքով ՀՀ-ում բանկերի թիվը կկրճատվի 7-ով, գրում է «Հայկական ժամանակը»։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles