Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ պայմանագիրը, որը քաղաքացիներին թույլ է տալիս 30 օր առանց հաշվառման բնակվել գործընկեր երկրի տարածքում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին գործընկեր երկրի տարածքում բնակվել 30 օր առանց հաշվառման։ Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Այժմ նման մոտեցում է կիրառվում նաև Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թ.–ի հուլիսի 11–ին Սոչիում։ 2015թ.–ի հունվարին Հայաստանը միացել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles