Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Moody’s-ը հարվածել է Հունաստանի բանկերին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունն իջեցրել է Հունաստանի բանկերի` արտարժույթով և ազգային արժույթով դեպոզիտների երկարաժամկետ վարկանիշների վերին շեմը` “Ва3″-ից մինչև “Caa1″-ի։

Ինչպես հաղորդվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, կարճաժամկետ դեպոզիտների վերին շեմը թողնվել է նույն մակարդակում` “Not Prime” (NP), հաղորդում է vestifinance.ru-ն։

Արտարժույթով և ազգային արժույթով բաժնետոմսերի վերին շեմը նույնպես պահպանվել է` “Ba3/NP”։

Ըստ հաղորդագրության` այդ գործողությունները պայմանավորված են նրանով, որ Հունաստանի սուվերեն վարկանիշը փետրվարի 6-ից վերանայման փուլում է գտնվում` դեպի հնարավոր իջեցում։

Ներկա պահին հունական բանկերի վարկանիշերը դեպոզիտների վարկանիշերի նոր վերին շեմից ցածր են, ասված է հաղորդագրությունում։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles