Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Commerzbank–ն ԱՄՆ–ին 1,7 մլրդ. դոլարի տուգանք է վճարելու

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Գերմանական Commerzbank-ը համաձայնել է 1,71 մլրդ դոլարի չափով տուգանք վճարել ամերիկյան իշխանությունների մեղադրանքների կարգավորման համար, որը կապված է Իրանի և Սուդանի ընկերությունների հետ կատարված անօրինական գործարքների  հետ, որոնց նկատմամբ գործում են ԱՄՆ–ի պատժամիջոցները, հաղորդում է Փրայմը։

Գերմանիայի մեծությամբ երկրորդ բանկը տուգանվել է ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար։ Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ Commerzbank–ին մեղադրել են Իրանում և Սուդանում գործող ընկերությունների, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության մեքենայությունների հետ կապ ունեցող անանուն ընկերության հետ գործարքներ կատարելու համար։

ԱՄՆ ՊԴԾ–ն ևս մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որը նվիրված է գերմանական բանկին առաջադրված  մեղադրանքներին։ Commerzbank–ն ու նրա ամերիկյան ստորաբաժանումը պետք է ԱՄՆ–ի իշխանությունների տարբեր ճյուղերին և դեպարտամենտներին ընդհանուր առմամբ վճարեն 1,71 մլրդ դոլար։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles