Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Անգլիայի բանկը մերժեց բանկերին սթրես թեստերի հարցում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպական միության սահմաններից դուրս գրանցված բանկերի ստորաբաժանումները չեն ընկնի Անգլիայի բանկի սթրես-թեստերի տակ ոչ 2015-ին, ոչ 2016-ին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է  Vestifinance.ru-ն, հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Մեծ Բրիտանիայում սթրես թեստերն իրականացնում է երկրի Պրուդենցիալ կառավարման վարչությունը (Prudential Regulation Authority, PRA), և աղբյուրի խոսքերով` կարգավորիչը գործնականում ավարտել է սցենարների և մեթոդոլոգիայի նախապատրաստումն ընթացիկ տարում բանկերը ստուգելու համար։

Սթրես թեստերի առանցքային չափորոշիչները կհրապարակվեն մարտի 30-ին, դրանց արդյունքները հայտնի կդառնան IV եռամսյակում։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles