Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը 2014 թվականին համալրվել է 1.3 մլն դրամով

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը 2014 թվականին համալրվել է 1.3 մլն դրամով, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նրա խոսքով` 2014 թվականին գանձարան է հանձնվել 4445,65 գրամ ոսկյա, 253,3 գրամ պլատինե և 1177,4 գրամ թանկարժեք քարերով իրեր։

«Գանձարանում առկա իրերի մասնակի իրացման արդյունքում գանձարանի մուտքերը 2014 թվականին կազմել են 1.315 մլն դրամ, իսկ 2015 թվականի հունվարի 1–ի տվյալով` 1,502 մլրդ դրամ»,– ասաց Միրումյանը։ (1 դոլարը` 473,96 դրամ)-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles