Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 30–ին աճել է 0,42%–ով և 479 դրամ կազմել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 30–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ` ապրիլի 29-ի  ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,42 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 300 հազ. դոլարի (143,7 մլն. դրամ) 2 գործարք։ Ֆոնդային բորսայում ապրիլի 30–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Ապրիլի 30–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 476,42 դրամ, 1 եվրոյինը` 532,3 դրամ։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles