Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն առաջին անգամ Հայաստանում ներդնում է Visa payWave մեկ հպումով վճարային քարտերը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն առաջին հայաստանյան բանկն է, որը սկսեց ընդունել և թողարկել VISA PayWave մեկ հպումով վճարային քարտերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Visa payWave տեխլոնոգիան թույլ է տալիս կատարել ակնթարթային վճարումներ առանց քարտը դրամապանակից հանելու` ընդամենը մոտեցնելով այն ոչ կոնտակտային հաշվարկային սարքին: Մինչև 10 հազ. դրամ գնումների դեպքում հաճախորդից չի պահանջվում մուտքագրել պին-կոդը:

«Այս հնարավորությունները առայժմ հասանելի են մայրաքաղաքի 23 առևտրային կետերում, հետագայում դրանց թիվը կավելանա», –նշել են մամուլի ծառայությունից։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles