Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Բաժնետոմսերի գլոբալ շուկան 2015 թ.–ին գագաթնակետի վրա է

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Բաժնետոմսային կապիտալի գլոբալ շուկայի ակտիվությունը 2015 թ.–ին հասել է ռեկորդային առավելագույն ցուցանիշին 1980 թ.–ից հետո, վկայում են Thomson Reuters–ի տվյալները, հաղորդում է Vestifinance.ru–ն։

Այս շաբաթվա տվյալներով` բաժնետիրական կապիտալի տեղաբաշխումների ծավալը ընթացիկ տարվա սկզբից կազմել է 358,9 մլրդ դոլար, այն 20 տոկոսով ավել  է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում, այդ ծավալի մեկ–երրորդը բաժին է հասնում ԱՄՆ–ին (32%), Եվրոպային (29%)  և Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (28 %)։ ԱԽՏ–ի համար սա գագաթնակետ է 15 տարվա ընթացքում, այն դեպքում, երբ եվրոպական տարածաշրջանի համար` 3 տոկոսանոց նվազում 2014 թ.–ին։

Այս տարի տեղաբաշխող բանկերի շրջանում դրոշակակիր տեղերում է Goldman Sachs GS.N–ը, առաջատարի դիրքում են նաև JP Morgan–ը և Bank of America Merrill Lynch–ը։

Վերջին շաբաթվա ընթացքում խոշորագույն են դարձել լրացուցիչ տեղաբաշխումները` Hilton Worldwide Holdings Inc HLT.N` 2,7 մլրդ դոլարով, China Resources Land Ltd 000999.SZ` 1,22 մլրդ դոլարով և Fosun International Ltd 0656.HK` 1,199 մլրդ դոլարով։

Ռուսական էմիտենտները գրեթե չեն հայտնվում բաժնետիրական կապիտալի շուկաներում 2014 թ.–ի գարնանը Ուկրաինայի հետ հարաբերություններում գրանցված լարվածությունից հետո։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles