Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

ՎՏԲ-Հայաստան բանկն ապառիկ վարկավորման և շուկայում արտոնություններ տրամադրելու շրջանակում առաջարկում է «Սուպերդրույք» ծառայությունը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն ապառիկ վարկավորման և շուկայում արտոնություններ տրամադրելու շրջանակում առաջարկում է «Սուպերդրույք» ծառայությունը, որն ուղղված է բանկի հաճախորդների հավատարմության ցուցանիշի բարձրացմանը:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, «Սուպերդրույք» ծառայությանը անվճար միանալու և վարկի ողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը: Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող 300 առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպելիս:

«Ապառիկ վարկ» պրոդուկտը ՎՏԲ-Հայաստան Բանկում ներդրվել է 2011թ.-ի վերջից, և եռամյա ժամանակահատվածի արդյունքով բանկը ստեղծել է հաճախորդների մեծ բազա:

Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում կարելի է ձևակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

«Սուպերդրույք» ծառայության մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ակցիաներ ու հատուկ առաջարկներ» բաժնում, իսկ բանկի գործընկեր առևտրի կետերի ցուցակը կարելի է գտնել այստեղ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles