Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Արևմտյան բանկերը լքում են Ռուսաստանը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Արևմտյան բանկերը կրճատում են բիզնեսը Ռուսաստանում և փորձում են գործունեությունն ամբողջովին դադարեցնել Ուկրաինայում, նշում է gazeta.ru–ն։ Ռուսական տնտեսությունն այսօր անբարենպաստ շրջան է ապրում. ռիսկերն աճում են, իսկ եկամուտները` նվազում, կարծում են Standard & Poor’s միջազգային գործակալության փորձագետները։

Միաժամանակ ռուսական բանկային հատվածը ռազմավարական առումով կարևոր է արևմտյան կապիտալի համար, և ծավալների ներկա կրճատումը ժամանակավոր միջոց է, ենթադրում են փորձագետները։

Ուկրաինայում և Ռուսաստանում պահպանվող անբարենպաստ օպերացիոն միջավայրը, ավելի շուտ, կհանգեցնի նրան, որ արևմտաեվրոպական և այլ արտասահմանյան բանկերի դուստր կառույցները կշարունակեն հնարավորություններ որոնել` ուկրաինական շուկայից դուրս գալու և ռուսական շուկայում գործողությունների ծավալները կրճատելու համար։ Այդ մասին ասվում է Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալության «Արտասահմանյան բանկերը վերանայում են Ռուսաստանում և Ուկրաինայում իրենց ռազմավարությունները» նոր հաշվետվությունում։

Ռուսական բանկային հատվածին կպահանջվի մի քանի տարի վերականգնման համար, նշում է Standard & Poor’s–ի վարկային վերլուծաբան Նատալյա Յալովսկայան։

«Հաշվի առնելով բարդ օպերացիոն միջավայրը` մենք գնահատում ենք բանկային հատվածի աճի, ինչպես նաև ակտիվների որակի և շահութաբերության հեռանկարները որպես բավական թույլ Ռուսաստանում և ավելի անբարենպաստ` Ուկրաինայում»,– բացատրել է փորձագետը։
S&P–ում չեն բացառում, որ արևմտաեվրոպական բանկերը հետագա միջոցներ կձեռնարկեն ուկրաինական շուկայից դուրս գալու և Ռուսաստանում գործունեության ծավալը կրճատելու ուղղությամբ։ Միաժամանակ Ուկրաինայի առաջիկա տարիներին շուկայից փաստացի հեռանալը կարող է դժվար լինել գնորդների բացակայության պատճառով, որոնք շահագրգռված են նման ակտիվներ ձեռք բերելու հարցում։-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles