Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 5–ին նվազել է 0,21%–ով և 476,75 դրամ կազմել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 5–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0.21 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 476,75 դրամ։

Ֆոնդային բորսայից տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 700 հազար դոլարի (մոտ 333.7 մլն դրամ) 5 գործարք։ Ֆոնդային բորսայում հունիսի 5–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունիսի 5–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 476,86 դրամ, 1 եվրոյինը` 537,14 դրամ։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles