Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանը ՀՆԱ–հարկեր հարաբերակցությամբ տարածաշրջանում առաջատարներից է. նախարար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ՀՆԱ–հարկեր հարաբերակցությամբ տարածաշրջանում առաջատարներից է, չորեքշաբթի հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խորհրդարանում  2014 թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում։

«Չնայած պետբյուջեում ծրագրով այս ցուցանիշը գրանցվել է 23.23 տոկոս մակարդակում, սակայն փաստացի 2014 թ.–ին այն հասել է 23.5 տոկոսի», – ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով` 2014 թ.–ին  այդ հարաբերակցության աճը կազմել է 2.85 տ.կ.` 2013 թ.–ի համեմատ։

«Տարածաշրջանում ՀՆԱ–հարկեր հարաբերակցությամբ Հայաստանը զիջում է միայն Բելառուսին։ Իսկ եթե թողնենք չհարկվող ոլորտները, ապա երկիրը կմոտենա Բելառուսի ցուցանիշին` մոտ 30 տոկոս», – ավելացրեց նա։

Տնտեսական աճը Հայաստանում 2014 թ.–ին կազմել է 3.4 տոկոս` պետբյուջեում նախատեսված 5.2 տոկոսի դիմաց։ Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն` Հայաստանում ՀՆԱ–ի ծավալը 2014 թ.–ին կազմել է 4525.8 մլրդ դրամ կամ շուրջ 10.8 մլրդ դոլար (2014 թ.–ի փոխարժեքը` 415,92 դրամ 1$ դիմաց).–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles