Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Զիմբաբվեն շրջանառությունից կհանի տեղական արժույթը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Զիմբաբվեի պահուստային բանկը (Reserve Bank of Zimbabwe), որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները, տեղական դոլարի արժեզրկման պատճառով հունիսի 15–ին սկսել է արժույթը շրջանառությունից հանելու գործընթացը, հաղորդում է Փրայմը` հղում անելով Սինհուա գործակալությանը։

Այն անձինք, ովքեր իրենց բանկային հաշիվներում ունեն մինչև 175 կվադրիլիոն զիմբաբվեական դոլար, կարող են փոխանակել դրանք 5 ԱՄՆ դոլարով։ Այս սահմանաչափը գերազանցող գումարը կփոխանակվի` ելնելով 35 կվադրիլիոն տեղական դոլարը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հաշվարկից։ Զիմբաբվեի կենտրոնական բանկը նախատեսում է գործընթացն ավարտել սեպտեմբերին։

2009թ.–ից Զիմբաբվեի ազգային արժույթը գրեթե դադարել է շրջանառվել հիպերգնաճի պատճառով։ Այն փոխարինվել է այլ արժույթով, մասնավորապես` ԱՄՆ դոլարով և հարավաֆրիկյան ռանդով։

«Մենք չենք կարող երկու օրինական արժութային համակարգ ունենալ։ Հետևաբար պետք է պաշտպանենք բազմարժութային համակարգի ամբողջականությունը»,  – Bloomberg գործակալությունը մեջբերում է Զիմբաբվեի ԿԲ–ի ղեկավար Ջոն Մանգուդյայի (John Mangudya) խոսքը։

Զիմբաբվեի կենտրոնական բանկը 2008թ.–ին հայտարարել էր 100 միլիոն, 50 միլիոն և 10 միլիոն զիմբաբվեական դոլար անվանական արժեքով նոր թղթադրամների թողարկման մասին։ Պատճառը աստղաբաշխական գնաճն էր, որը տարեկան կտրվածքով 231 մլն տոկոս էր կազմել։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles