Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 67,9 մլն դոլար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 22–26–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են մոտ 67,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 472,06 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,2 մլն եվրո և մոտ 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 532,56 դրամ և 8,65 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 93,6 մլն դոլար, 15,5 մլն եվրո և մոտ 177,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, 473,47 դրամ, 534,77 դրամ և 8,82 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հունիսի 15–21–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 34.4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 31,4 մլն դոլար։ (1 դոլարը` 473,18 դրամ) –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles