Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները մայիսին նվազել են 1,2%–ով` հասնելով 1 889,6 մլրդ դրամի

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները 2015 թ.–ի մայիսի վերջին կազմել են 1 889,6 մլրդ դրամ` ամսվա ընթացքում նվազելով 1,2 տոկոսով, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ–ի տվյալներով` վարկային ներդրումներն արտարժույթով կազմել են 1 257,9 մլրդ դրամ (0,96 տոկոսի անկում), դրամով` 631,6 մլրդ դրամ (1,6 տոկոսի անկում)։

Միաժամանակ ժամկետանց վարկերը հաշվետու ժամանակահատվածում հասել են մոտ 40 մլրդ դրամի (0,3 տոկոսի անկում), իսկ երկարացված վարկերը` 122,4 մլրդ դրամ (2,1 տոկոսի անկում)։

2015 թ.–ի մայիսի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են 2 052,1 մլրդ դրամ (1,2 տոկոսի անկում)։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles