Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Հայաստանի բանկերի աշխատանքային ռեժիմը հուլիսի 13–ին չի փոխվի

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 13-ին Հայաստանի առևտրային բանկերն աշխատելու են բնականոն ռեժիմով 2015 թ. հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը 2015 թ. հուլիսի 18-ը` շաբաթ օր, տեղափոխելու ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ, նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված ՀՀ ԿԲ–ի հայտարարության մեջ։

«ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ հուլիսի 13-ին ՀՀ առևտրային բանկերն աշխատելու են բնականոն ռեժիմով՝ սպասարկելով քաղաքացիներին և մատուցելով համապատասխան ծառայություններ», – նշվում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հայաստանի կառավարությունը շաբաթ օրը կայացած արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունել հուլիսի 13–ի աշխատանքային օրը տեղափոխել հուլիսի 18–ին։ Երկուշաբթին հայտարարվել է ոչ աշխատանքային օրը Մեռելոցի կապակցությամբ, որը հետևում է Քրիստոսի Պայծառակերպության տոնին։
Նիստի ընթացքում որոշվել էր առաջարկել Կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որպեսզի բանկերը հուլիսի 13–ին ծառայություններ մատուցեն քաղաքացիներին։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles