Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր կթողարկի

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր կթողարկի։

ԿԲ–ի մամուլի ծառայությունից «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին, որ տեղաբաշխվելու են AMGT52059167 և AMGT26283166 համարով պարտատոմսերը։

Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն:

Հաղորդագրության համաձայն, գանձապետական պահառուի կողմից ներկայացվող առաջարկությունների առավելագույն ծավալը` Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով: Ընդ որում, գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը  թողարկման  ծավալի 20%- ից ոչ ավել: Այսպիսով, գանձապետական պահառուի և գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը:

Ինչպես նշվում է մամուլի ծառայությունում, գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը` գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող  հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:  Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ: Աճուրդները տեղի կունենան ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին և 28-ին ժամը 10։30-ին (1 դոլարը` 484,4 դրամ): -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles