Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանի բանկերի լիկվիդայնության ցուցանիշը հուլիսին աճել է 0.7 տ.կ.–ով` մինչև 26 տոկոս

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ընդհանուր լիկվիդայնության ցուցանիշը (բարձր լիկվիդայնության ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) 2015 թվականի հուլիսին կազմել է 26 տոկոս` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 0.7 տ.կ.–ով։ Այսպիսի տվյալներ են բերվում Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Հարկ է նշել, որ բանկային համակարգի լիկվիդայնությունը դրամի լուրջ արժեզրկման և դրա հետևանքների պատճառով 2014 թվականի նոյեմբերից հիմնականում նվազում էր գրանցում։

Կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ լիկվիդայնության ցուցանիշը (բարձր լիկվիդային ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ) հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.5 տոկոսով` մինչև 140.7 տոկոս։

Այսօրվա դրությամբ, հայկական բանկերն էապես գերազանցում են Հայաստանի ԿԲ–ի ինչպես ընդհանուր լիկվիդայնության նորմատիվ նվազագույնը` 15 տոկոսով, այնպես էլ ընթացիկինը` 60 տոկոսով։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles