Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

ԱՄՆ ՊԴԾ–ն 2006 թ.–ից հետո առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ Պահուստի դաշնային ծառայությունը դեկտեմբերի 15–16–ը կայացած նիստի արդյունքում 25 կետով բարձրացրել է դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը (federal funds rate)` հասցնելով տարեկան 0,25–0,50%–ի, նշվում է Բաց շուկաների դաշնային կոմիտեի դեկտեմբերյան նիստի արդյունքների ամփոփագրում (FOMC)։

Որոշումը եղել է միաձայն և համընկել է տնտեսագետների ու շուկայի մասնակիցների սպասումների հետ, հաղորդում է Ինտերֆաքսը։

Մինչ այդ յոթ տարի շարունակ (2008 թ.–ի դեկտեմբերից) տոկոսադրույքը պահպանվում էր աննախադեպ ցածր մակարդակի վրա` 0-0,25%։

Միաժամանակ FOMC–ը 0,75 տոկոսից 1 տոկոսի է բարձրացրել դիսկոնտավորման տոկոսադրույքը։

Հետագայում ՊԴԾ–ն մտադիր է «ուշադիր հետևել» փաստացի գնաճին` տոկոսադրույքների բարձրացման տեմպերը սահմանելու նպատակով։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը` նման բարձրացումը կլինի աստիճանական, երկարատև թիրախային ցուցանիշը ներկա փուլում` 3,5 տոկոս։

ՊԴԾ–ի ղեկավարների կանխատեսումների ժամանակացույցը նախկինի պես ենթադրում է 2016 թ.–ին տոկոսադրույքի չորս բարձրացում և դրամավարկային քաղաքականության խստացման զուսպ տեմպեր 2017–2018 թթ.–ին։

Թիրախային նոր միջակայքում բազային տոկոսադրույքը պահպանելու նպատակով ՊԴԾ–ն հայտարարել է, որ օրական մինչև 30 մլրդ դոլարի չափով պետական պարտատոմսեր է թողարկելու հետադարձ ռեպոյի գործառնությունների համար։ Ընդհանուր առմամբ խոսքը մոտ 2 տրիլիոն դոլարի մասին է։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles