Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Ամենաշատ ԱՊՊԱ հատուցումներ վճարում է Ռոսգոսստրախ Արմենիան

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամենաշատ ԱՊՊԱ հատուցումներ վճարում է Ռոսգոսստրախ Արմենիան, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Դեկտեմբեր ամիսն ԱՊՊԱ պայմանագրերի ակտիվ վերակնքումների շրջան է: Ավտոսեփականատերերի շրջանակում անցկացված հարցումը ցույց է տվել, որ վարորդների համար ապահովագրական ընկերության ընտրության ամենակարևոր ցուցանիշն է ապահովագրողի կողմից վճարվող հատուցումների մեծությունը: Կարևորությամբ երկրորդը հատուցման արագությունն է»,-ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն ամենամեծ հատուցումները վճարում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը: Հատուցման ամենաբարձր միջին գումարը նշանակում է, որ մեկ վթարի համար ընկերությունը միջինում վճարում է առավել մեծ գումարներ պատճառված վնասը վերականգնելու համար:

Ընկերությունում իրականացվել են վնասի կարգավորման գործընթացների բարելավման աշխատանքներ: Արդյունքում ապահովագրական հատուցման գումարը վճարելու ժամկետը հասցվել է նվազագույնի: Օրենքով նախատեսված 14-21 օրվա փոխարեն վնասի հատուցումն վճարվում է 3-5 օրվա ընթացքում՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ:

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 34՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles