Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

ԼՂՀ նախագահը ՀՀ ԿԲ–ի նախագահի հետ բանկային ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել

$
0
0

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ–ում այս պահին գործում են առևտրային բանկերի 36 մասնաճյուղեր։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles