Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5537

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է ACBA Mobile բջջային հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունները

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Գործարկելով ACBA Mobile  բջջային հավելվածը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել կառավարել  իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ IOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկը ACBA Mobile բջջային հավելվածը գործարկել է 2015 թ.–ի սեպտեմբերին։

ACBA Mobile հավելվածի միջոցով կարելի է կատարել փոխանցումներ հաշիվների միջև, այդ թվում փոխանցումներ կարելի է իրականացնել նաև ՀՀ տարածքում գործող  ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, ստանալ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հավելվածի առավելություններին և հնարավորություններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ, որտեղ ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի  Demo տարբերակի միջոցով հնարավորություն կընձեռվի նաև առանց հավելվածը ներբեռնելու ուսումնասիրել այն:

ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Google play-ից  և դիմելով Բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները:

Հավելվածի բոլոր գործառույթներին կարելի է ծանոթանալ այստեղ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5537

Latest Images

Trending Articles