Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 58 մլն դոլար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 21–25–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 57,93 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 480,34 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,153 մլն եվրո և մոտ 920,033 մլն ռուբլի` 1€ դիմաց 538,14  դրամ և 1 ռուբլու դիմաց 7,01 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 67,462 մլն դոլար, 12,341 մլն եվրո և մոտ 396,574 մլն ռուբլի` համապատասխանաբար 481,97 դրամ, 540,67 դրամ և 7,12 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, մարտի 14–20–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 39,6 մլրդ դրամ, դոլարայինը 53,6 մլն դոլար ($1–482,16 դրամ)։-0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles