Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5524

Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 20,7%-ով` մինչև 5,8 մլրդ դրամ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2016 թ.–ի փետրվարին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 5,8 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 20,7 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ–ի 2016 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Գործարքների թիվը կազմել է մոտ 167,8 հազար  (ամսվա ընթացքում անկումը կազմել է 0,3 տոկոս)։

Միաժամանակ քարտերի միջոցով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 4,3 մլրդ դրամ, ինչը 25,6 տոկոսով պակաս է 2016 թ.–ի հունվարի ցուցանիշից:

Պլաստիկ քարտերի միջոցով հանրապետության սահմաններից դուրս իրականացված կանխիկացման ծավալը փետրվարին կազմել է 1,47 մլրդ դրամ` հունվարին գրանցված 1,5 մլրդ դրամի համեմատ (1,9 տոկոսի անկում)։

Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ հաճախորդներին պլաստիկ քարտեր է տրամադրել և սպասարկել Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ Միաժամանակ 19 առևտրային բանկ մասնակցում է ArCa միասնական վճարային համակարգին ($1 – 483,79 դրամ)։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5524

Latest Images

Trending Articles