Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Anonymous-ի հակերները 30–օրյա արշավ են հայտարարել աշխարհի բոլոր ԿԲ–ների դեմ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Anonymous միջազգային հակերական խումբն արշավ է հայտարարել աշխարհի Կենտրոնական բանկերի համակարգչային համակարգերի դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հակերները պնդում են, որ ֆինանսական հաստատությունների դեմ իրենց գործողությունները սկսվել են Հունաստանի ԿԲ–ի կայքի վրա` երեքշաբթի իրականացված գրոհով։

«Մենք անդադար գրոհել ենք հունական ԿԲ–ի կայքը։ Այս գործողությունը նշանավորում է աշխարհի ԿԲ–ների կայքերի դեմ ուղղված մեր 30–օրյա արշավի մեկնարկը», – Ռոյթեր գործակալությունը մեջբերում է հակերների տեսաուղերձը։

Հունաստանի ԿԲ–ի ներկայացուցիչը հաստատել է, որ ԿԲ–ի կայքը ենթարկվել է հակերների գրոհի։ Նրա խոսքով` գրոհը տևել է մի քանի րոպե և ճնշվել է ԿԲ–ի համակարգչային պաշտպանության միջոցների կողմից` առանց որևէ հետևանքի։ Պարզապես խափանվել է կայքի աշխատանքը։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles