Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

ՀՀ ԿԲ–ն մտադիր է խթանել դրամային հիփոթեքային վարկավորումը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգում, ինչը թույլ կտա բանկերին ընդլայնել դրամային հիփոթեքային վարկավորման ծավալները, նշվում է ՀՀ ԿԲ–ի հաղորդագրության մեջ։

Կենտրոնական բանկի խորհրդի մայիսի 10-ի որոշմամբ` փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Կանոնակարգում կատարված փոփոխությունների նպատակն է մեղմացնել սահմանված որոշակի պայմաններին բավարարող դրամային հիփոթեքային վարկերի ռիսկի կշիռները, խստացնել սահմանված որոշակի պայմաններին չբավարարող արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկի կշիռները` պայմանավորված դրամային և արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկայնության մակարդակով, ճշգրտել մեղմ ռիսկի կշիռներով (35/75) կշռման ենթակա հիփոթեքային վարկերի համար սահմանված պայմանները՝ հաշվի առնելով հիփոթեքային շուկայում վերջին տարիներին առաջացած առանձնահատկությունները, ինչպես նաև ընդլայնել պարտադիր պահուստավորման նորմատիվի շրջանակում սահմանված կազմակերպությունների ցանկը:

«Հիշյալ փոփոխություններով բանկերին հնարավորություն է տրվում ընդլայնել բնակչությանը տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի ծավալները՝ դրամային հիփոթեքային վարկերն առավել հասանելի դարձնելով բնակչության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ակնկալվում է նաև ապահովել արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկայնության համարժեք գնահատում և զսպում, դոլարիզացիայի մակարդակի նվազեցում, ինչպես նաև երկարաժամկետ միջոցների ներգրավման խթանում: –0-


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles