Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

ՀՀ ԿԲ–ն 6 մլրդ դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 24–ին 6 մլրդ դրամի ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN36294191 սերիայի պարտատոմսեր` մինչև 2019 թ.-ի ապրիլի 29-ը մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 16 մլրդ 112 մլն դրամ, որից 13  մլրդ 777 միլիոն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 13.2631տոկոս` 13.3400 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 430 817 946 դրամ ($1 – 478,74 դրամ): –0–

 


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles