Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զգալի զեղչեր պրեմիում կարգի չիպային քարտերի համար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ճամպրուկային տրամադրություն» հատուկ ակցիայի շրջանակում հունիսի 27-ից մինչև սեպտեմբերի 30-ը ճանապարհորդական ապահովագրություն ձեռք բերող բոլոր հաճախորդներին Առէկսիմբանկն առաջարկում է պրեմիում կարգի MasterCard Gold կամ Visa Gold չիպային վճարային քարտեր` տարեկան սպասարկման վճարի 50% զեղչով և հաճախորդի կողմից նշված արժույթով (USD, EURО, RUR, AMD), հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հանրապետության տարբեր առևտրային կետերում քարտով գնումներ կատարելիս MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles