Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 63,4 մլն դոլար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 1–ից 5–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 63,4 մլն դոլար 1 դոլարի դիմաց 475,41  դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,2 մլն եվրո և շուրջ 1,16 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 528,63 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,13 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 73,6 մլն դոլար, 9,5 մլն եվրո և շուրջ 432,2 մլն ռուբլի, համապատասխանաբար, 476.77 դրամ, 533,80 դրամ և 7,22 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հուլիսի 25–ից 31–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 36,4 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 56,5 մլն դոլար։ ($1– 476.02 դրամ)։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles