Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է «GREEN» վարկեր արդյունավետ բիզնեսի համար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել ՀՀ դրամով, 11-13.8% տարեկան տոկոսադրույքով առևտրային և էքսպրեսս վարկեր ՝ նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների կայացման մեջ:

«Ձեռք բերված համաձայնությամբ՝ վարկերը կտրմադրվեն  2-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն չափը կարող է կազմել 500.000.000 ՀՀ դրամ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Վարկերի տրամադրման ժամանակ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է իրականացնել էներգաաուդիտ, ինչը թույլ կտա գնահատել ապագա ներդրումների արդյունավետությունը:

«GREEN» վարկերին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով($1 - 474,69 դրամ)։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles