Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ գործադիր տնօրեն

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում, հայտնում է ընկերության կայքը։

Նա կփոխարինի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին, ով ՀՀ նախագահի հրամանագրով 2016թ. սեպտեմբերի 27-ից ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը:

Մելիքսեթյանը նշանակալի ավանդ ունի ՀՀ ապահովագրական համակարգի և Հայաստանում ապահովագրական մշակույթի կայացման գործում։

«Արևշատ Մելիքսեթյանը, ստանձնելով Ընկերության ղեկավարումը, կապահովի ապահովագրության ոլորտում բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունների մատուցման արդեն իսկ որդեգրված քաղաքականության շարունակականությունը»,– ասվում է հաղորդման մեջ։

Ընկերության նորանշանակ տնօրենը, լինելով տնտեսագիտության թեկնածու և ապահովագրական ոլորտում հայտնի մասնագետ, այսօր էլ շարունակում է իր կրթությունը Քեմբրիջի համալսարանում:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն Արևշատ Մելիքսեթյանը կստանձնի գործադիր տնօրենի պարտականությունները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո։

Մինչ այդ նա կհանդիսանա գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ -0-

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles