Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:

«Հասկանալի՞ է՝ խնդիրն ինչումն է, պարո՛ն Հարությունյան։ Ինձ թվում է՝ շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանել, հոսքը լինելու է շատ, որպեսզի մենք հասկանանք՝ մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես ենք անում, որպեսզի մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք։ Դրանից ելնելով՝ եզրակացություն անենք հաստիքացուցակի վերաբերյալ, նաև այն ժամանակացույցերի, որոնք Դուք ունեք: Կան դրական արձագանքներ, որ օրինակ` 5 օրվա մեջ ձևակերպել են նախկինում 25 օրվա փոխարեն: Ես չգիտեմ՝ 5 օրը լավ է, թե չէ, բայց մի հատ այդ ժամանակացույցերը նայեք»,-ասաց նա։

ՀՀ վարչապետը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին  հանձնարարեց ապահովել բանկերի աշխատանքը շաբաթ և կիրակի օրերին:–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles