Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Չարագործները փորձել են կողոպուտ իրականացնել ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատից

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ գիշերը`ժամը 4:30-ին,  Բաղրամյան փողոտայի 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպուտի փորձ է կատարվել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, հանցագործներին չի հաջողվել կողոպուտն իրականացնել, բանկոմատին հասցվել է աննշան վնաս։

Կատարվում է քննություն։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles